• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Այցի ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Ըստ դեսպանատան` այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։

ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date) i94.cbp.dhs.gov էջում։