• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՏՏ ոլորտի տնտեսվարողներին տրվող պետական աջակցության հայտերն ընդունվում են

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հայտերն ընդունվում են 2025թ․ մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։

 Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝

  • աշխատանքային միգրանտների համար,
  • նոր աշխատողների ներգրավման համար,
  • կադրերի վերապատրաստման համար:

«Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար»,- հայտնում են նախարարությունից: 

Հայտերն ընդունվում են հետևյալ հղումով: