• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ցինցինատիի մրցաշարը

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի մրցաշարում:

Ցինցինատի քաղաքի համանուն մրցաշարի տղամարդկանց մենախաղի մեկնարկում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 104-րդ ռակետ ֆրանսիացի Վալենտեն Ռուաեի հետ ու մոտ երկու ժամում և երկու սեթում պարտության մատնեց նրան` 6:4, 7:6 (8:6): 

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Կարեն Խաչանովի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասել էր US Open-ի կիսաեզրափակիչ։ 2023 թվականին Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից: