• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Արտաքին հետախուզության ծառայության համար կառավարությունը հատկացրեց 8,45 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 8,45 մլն դրամ հատկացնել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ընթացիկ գործունեության ապահովման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանը ընթացիկ գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 8.460 հազար դրամ:

Որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ընթացիկ գորրծունեության ապահովմանը: