• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն` Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մայր բուհի ռեկտոր Օկսանա Դեսյատնյուկը, գիտական խորհրդի նախագահ Անդրեյ Կրիսովատին, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կատարող Մաքսիմ Լազարենկոն և ԱՈւԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը հանդիսավոր արարողությամբ հանձնեցին 2025 թվականի շրջանավարտների դիպլոմները։

Շրջանավարտներին մաղթեցին բազում հաջողություններ, անսպառ եռանդ, նորանոր ձեռքբերումներ ու բարձունքներ։