• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ հանդիսացող՝  Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին։

Ալբերտ Գագիկի Խաչումյանին նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության մինչև 26 տարին լրանալը՝ 23.06.2025 թ։

Կարեն Արթուրի Մելքոնյանին նախորդ տարկետումը տրամադրվել է մինչև 26 տարին լրանալը՝ 25.03.2025 թ.։  

Արսեն Միքայելի նախորդ տարկետումը տրամադրվել է մինչև 26 տարին լրանալը՝ 16.03.2025 թ.։