• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

ՆԳՆ շրջիկ գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևանում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։