• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ԵՄ-ն նոր պատժամիջոցներով կշարունակի ճնշել Ռուսաստանին

Եվրոպական երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային և նոր պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին  հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը Ուկրաինայի վերաբերյալ «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանսից հետո։

«Մենք կշարունակենք համատեղ մշակել անվտանգության երաշխիքներ և անզիջում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այդ թվում՝ նոր, ավելի խիստ պատժամիջոցների նախապատրաստման միջոցով։ Նիդեռլանդները և եվրոպական երկրները կշարունակեն անփոփոխ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», – գրել է Շոֆը։