• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Եղվարդի քաղաքապետարանի մոտ «Վիլիսը» վրաերթ է ենթարկել հետիոտնի

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Եղվարդի քաղաքապետարանի մոտ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Պ.-ն իր վարած «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Նաիրա Գ.-ին։ Այս մասին հայըտնում է Shamshayn.com

Կայքի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հետ օգնել է տեղափոխեն հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։