• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ոստիկանները գտել են Երևանում «Մազդայի» հայելիները գողացողներին

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին գողացել են մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցում կայանված իր «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից:

Նա Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։