• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Երևանի քաղաքապետը Թբիլիսիում հանդիպել է Կոբախիձեի հետ

Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: 

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը: 

Մենք կարևորում ենք Վրաստանի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ ենք համատեղ նոր նախաձեռնությունների»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանդիպման մասին գրել է Երևանի քաղաքապետը՝ հրապարակելով նաև լուսանկարներ: