• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նամականիշ՝ կրուասանի բույրով․ Ֆրանսիական փոստի թողարկումը

Ֆրանսիայի ազգային փոստային ծառայությունը՝ La Poste-ն, կարագով կրուասանի բուրմունքով նամականիշ է թողարկել։ Այս մասին հայտնի է դարձել պորտալի տրամադրած տեղեկատվությունից։

Նամականիշը թողարկվել է լավագույն կրուասանի մրցույթի շրջանակներում, որը 2019 թվականից անցկացնում է Ֆրանսիական հացաբուլկեղենի և հրուշակեղենի կոնֆեդերացիան։

Կազմակերպության ղեկավար Դոմինիկ Անրակտի խոսքով՝ «կրուասանը ֆրանսիական գաստրոնոմիայի խորհրդանիշն է»։

Բուրավետ նամականիշը կօգտագործվի միջազգային առաքումների համար։ Այն կարելի է գնել 2,10 եվրոյով։