• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՄԱԿ-ը մտադիր է մեկ քառորդով կրճատել խաղաղապահների թիվը

ՄԱԿ-ը ֆինանսավորման խնդիրների պատճառով մտադիր է մոտավորապես 25%-ով կրճատել  խաղաղապահ առաքելությունների մասնակից զինվորականների թիվը: Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ։

Պաշտոնատար անձի խոսքով՝ ամբողջ աշխարհում խաղաղապահ գործողություններին մասնակցող անձանց հաստիքը  «կկրճատվի 25%-ով», ինչը ենթադրում է, որ ընդհանուր առմամբ կկրճատվի խաղաղապահ առաքելության 50 հազարի հասնող խաղաղապահներից մոտավորապես 13-14 հազարը: ՄԱԿ-ը նախատեսում է այս տարվա համար մոտ 15%-ով կրճատել խաղաղապահ ուժերի բյուջեն։

Պաշտոնյան նաև նշել է, որ որոշ պետությունների կողմից վճարումների ուշացումները և դրանց բացակայությունն «ուղղակիորեն խաթարում են» խաղաղապահ առաքելությունների հնարավորությունն իրականացնելու իրենց գործունեությունը:

ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելություններ է իրականացնում Կոնգոյում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Հարավային Սուդանում, Լիբանանում, Կիպրոսում և Կոսովոյում։ 

ՄԱԿ-ը բյուջեի դեֆիցիտի խնդիր ունի մի շարք երկրների, այդ թվում ԱՄՆ-ի՝ ամենամեծ դոնորի կողմից վճարումներ չկատարելու պատճառով։