• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Միլանը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին և պարտվեց 0:2 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, իսկ 11-րդ րոպեին փայլեց Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում:

Այս գոլով ու հանդիպման ընթացքում ցուցաբերած ակտիվության համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՈՒԵՖԱ-ն ճանաչել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին: