• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ԱԺ նախագահը քննարկում է ունեցել Ադրբեջանի գործընկերոջ հետ

Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

ԱԺ-ից հայտնում են, որ քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը: