• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայ ծանրորդները կմասնակցեն Իրանում կայանալիք զինվորականների առաջին մրցաշարին

Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Հայաստանի թիմի կազմում կլինեն 60 կգ  քաշային Կառլեն Դավթյանը, 65 կգ քաշային Ժորա Գրիգորյանը,  71 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանն ու 94 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը:  

Հավաքականի մարզիչը Երվանդ Կիրակոսյանն է, պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: 

Ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարը կանցկացվի Իրանի Բաբոլսար քաղաքում, նոյեմբերի 1-6-ը: