• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Պապիկյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

Պաշտպանության նախարարին են ներկայացվել զինծառայողների առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Նախարարը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում: