• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի  պետական ավարտական  առարկաների վերաքննությունների օրերը: Այդ մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Հուլիսի 3-ին՝

9-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»

12-րդ դասարան՝  «Հայոց լեզու և հայ գրականություն»

Հուլիսի 4-ին՝

9-րդ դասարան՝   «Հայոց լեզու»

12-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»

Հուլիսի 8-ին՝

9-րդ դասարան՝    «Բնագիտություն»

12-րդ դասարան՝     «Հայոց պատմություն»

Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը ժամը 10։00-ին  www.atc.am կայքէջում կտեղադրի քննական թեստը։

Դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը և տրամադրի վերաքննություն հանձնողին։

Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։