• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ֆուտբոլային հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար 9 երկրպագու ձերբակալվել է

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում մարտի 1-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այդ մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նա հայտնեց, որ  9 երկրպագու ձերբակալվել է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ավելի վաղ դատապարտել էր երկրպագուների նման պահվածքը՝ ընդգծելով, որ նման միջադեպերի կրկնվելու դեպքում իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար։