• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Երեխա ունեցող 930 ընտանիք աջակցություն է ստացել բնակարան ձեռք բերելու համար

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել շուրջ 930 շահառու․ ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 645 մլն դրամ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։

Երկրորդ ծրագրի շրջանակում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։

Երրորդ ծրագրով հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Ծրագրերի պայմաններին, գործընկեր բանկերի ցանկին եւ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ: