• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայկ Մարտիրոսյանը Շարժայի շախմատային մրցաշարի առաջատարն է

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Շարժայի միջազգային մրցաշարի առաջատարն է:

5 տուրերից հետո Մարտիրոսյանն ունի 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 3,5-ական միավոր ունեն Սամուել Սևյանը և ևս 12 շախմատիստ:

Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 3-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 2 միավոր:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից: