• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Շուրջ 96 մլն 700 հազար դրամ՝ 2023 թ․ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայությունների տրամադրման համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է Երևանում և մարզերում գործող այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք նախարարության պատվիրակմամբ՝ աջակցության կենտրոնների ծառայություններ են տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2023 թ․ համար հատկացվել է շուրջ 96 մլն 700 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք գտերատեսչության պաշտոնական էջից։

Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններն ընտանիքում բռնության ենթարկված անձանց մատուցում են սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։

Ծրագրի շրջանակում Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում գործող աջակցության կենտրոնների կողմից տրամադրվում են նաև կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծառայություններ։