• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՊԵԿ-ը 2023-ի հունվար-մայիս ամիսներին ապահովել է 912,2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով: 

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով: