• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Այդ մասին հաղորդում է la Repubblica պարբերականը:

Բեռլուսկոնին երեք անգամ ընտրվել է Իտալիայի վարչապետի պաշտոնում, հիմնել է «Առա՜ջ, Իտալիա» կուսակցությունը և հեռուստատեսային մի կայսրություն, որն, ըստ la Repubblica-ի, «ավելի քան 20 տարի ձևավորել է ազգային երևակայությունը»:

Բեռլուսկոնին նաև որպես պաշտպանյալ է հանդես եկել դատական մի շարք աղմկահարույց գործերում:

Իտալիայի նախկին վարչապետը հերթական անգամ Միլանի հիվանդանոց էր ընդունվել հունիսի 9-ին: Նրա մոտ ախտորոշվել էր լեյկեմիա: