• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Շառլ Ազնավուրի երգերը ջազային մեկնաբանությամբ կհնչեն Կամերային երաժշտության տան զբոսայգում

 Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայկ Պետրոսյանը կներկայացնեն ինքնատիպ համերգային երեկո՝ JAZZNAVOUR խորագրով:

Ինչպես տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հունիսի 16-ին ժամը 20։30 Կամերային երաժշտության տան զբոսայգում Հայկ Պետրոսյանի և հայտնի ջազ երաժիշտների կատարմամբ կհնչեն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը՝ ջազային մեկնաբանությամբ։

Երեկոյին հանդես կգան Հայկ Պետրոսյանը (վոկալ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Դավիթ Գյոդակյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ)։