• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Տեղի գյուղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորվել է ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող

Տեղ գյուղի հատվածում հունիսի 15-ին ժամը 13:35-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից:

Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հունիսի 15-ին ժամը 11:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: