• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Սյունիքում հաջորդ տարի նախատեսված են 11 միլիարդ դրամի ծրագրեր

Սյունիքի մարզում իրականացվում են աննախադեպ ծրագրեր գրեթե բոլոր ոլորտներում։ Ազգային ժողովում այդ մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Մարզպետը նշեց, որ հատկացումները հիմնականում ուղղված են եղել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծմանը, հանրակրթության ֆինանսավորմանը, համայնքային դոտացիաների տրամադրմանը։

«Միայն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացվել է 7,25 միլիարդ դրամի 28 ծրագիր, որից պետական մասնաբաժինը կազմում է 4,5 միլիարդ դրամ։ Հավելեմ, որ 2023 թվականին նախատեսվել է 6,6 միլիարդ դրամի, իսկ 2024 թվականին նախատեսված է շուրջ 11 միլիարդ դրամի աշխատանք»,- ասաց Ղուկասյանը։