• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ադրբեջանը կրակել է Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ․ մեկ զինծառայող վիրավորվել է

Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: