• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ և շնորհավորել նրան երկրի  ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով:

Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Վարչապետը պարոն Միրզիյոևին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Ուզբեկստանի հետագա զարգացման:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր: