• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Փրկարարները ափ են մոտեցրել 30 մետր լողալով հեռացած քաղաքացուն

Հուլիսի 19-ին, ժամը 16:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա նկատել են լողացող քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ  ջրափրկարարները քաղաքացուն (Ա. Գ., ծնված 1989 թ․) մոտորանավակով մոտեցրել են ափ. բժշկական օգնության անհրաժեշտություն չկա: