• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Տանզանիան ռուսական ընկերություններին հրավիրել է երկրում ադամանդ արդյունահանելու

Տանզանիան ռուսական ընկերություններին հրավիրում է երկրում ադամանդ արդյունահանելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Տանզանիայի օգտակար հանածոների նախարար Դոտո Մաշակա Բիտեկոն։

«Մենք Ռուսաստանին հրավիրում ենք ադամանդի որոնման: Դեռ հաղորդում չենք ստացել մեր երկրում ադամանդի արդյունահանման նկատմամբ ռուսական ընկերությունների հետաքրքրության մասին: Բայց եթե նման հաղորդում ստանանք, մենք շատ ուրախ կլինենք ընդունել նրանց», – ասել է նախարարը:

Նա նաև հավելել է, որ Տանզանիան շահագրգռված է ռուսական ներդրումների ներգրավմամբ հարակից այլ ոլորտներում։