• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ինքնուրույն վերացրեք մեքենայի ներկի քերծվածքները․ Hyundai Motor-ի նոր տեխնոլոգիան

Հարավկորեական Hyundai Motor ընկերությունը ներկայացրել է նորույթներ, որոնք կարող են ազդել մեքենաշինության զարգացման վրա։ «Korea Herald» պարբերականը տեղեկացրել է, որ նման նորույթներից մեկը ինքնավերականգնվող պոլիմերային ծածկն է։ Այն ինքնուրույն վերացնում է քերծվածքները։ Պոլիմերային ծածկը կազմված է յուղի պարկուճներից, տեղեկացրել է Planeta Today-ը։ Նվազում է շփվելու եւ ավտոշարժիչների մաշվելու հավանականությունը, 1,5 անգամ բարձրանում արդյունավետությունը։

Մյուս նորույթը արեւային մարտկոցներն են, որոնց օգտագործումը մեքենայի տանիքին, թափքին եւ դռների վրա կարող է ավելացնել ավտոմեքենայի ընթացքի պաշարը 20-40 կիլոմետրով։

Մյուս նորույթը արեւային տարրերի տանդեմն է։ Տեխնոլոգիան առաջարկում է ավելի բարձր արդյունավետություն (30 տոկոսով) այլ տարրերի համեմատ։

Սառեցնող թաղանթ պատուհանների համար. այս տեխնոլոգիան նախատեսված է մեքենաների պատուհաններին փակցնելու համար եւ կարող է նվազեցնել ներքին ջերմաստիճանը՝ 6,89 աստիճանով ավելի ցածր, քան գոյություն ունեցող անալոգների դեպքում։

Այս տեխնոլոգիաների օգտագործման էֆեկտը կարող է զգալիորեն բարելավել մեքենաների բնութագրերը՝ դրանք ավելի արդյունավետ, կայուն եւ հարմար դարձնելով։