• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Գերմանիան Հայաստանին տրամադրել է 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը սույն թվականի օգոստոսի 16-ին ստորագրել են ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Քերոբյանը։

Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։

Նախարարը, մասնավորապես , գրելէ․ «Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն»։