• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Կանադայում անտառային հրդեհների պատճառով զանգվածային տարհանումներ են սկսվել. տեսանյութ

Կանադայի Հյուսիսարևմտյան տարածքների կենտրոն Յելոունայֆ քաղաքի արվարձաններում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են քաղաքի օդանավակայանում, որպեսզի տարհանվեն ռազմական ինքնաթիռներով։ Յելոունայֆի 20 հազար բնակիչներին տարհանվելու ժամանակ է տրվել մինչև տեղի ժամանակով օգոստոսի 18-ի կեսօր։ Օգոստոսի 17-ի դրությամբ կրակը քաղաքից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվել։

Հյուսիսարևմտյան տարածքներում գրեթե 240 անտառային հրդեհ է մոլեգնում, հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Հյուսիսարևմտյան տարածքների Ֆորթ Սմիթ քաղաքում երկինքը բոսարագույն դարձել հրդեհների պատճառով։