• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Թուրքիայում նշում են ամենաշատ ֆիլմերում խաղացած հայտնի հայ դերասան Սամոյի մահվան տարելիցը

Թուրքական մամուլում այսօր՝ օգոստոսի 23–ին, հիշել են 21 տարի առաջ այս օրը մահացած հայտնի հայ դերասան Սամվել Հակոբ Ուլուչյանին (Սամո)։

Սամվել Հակոբ Ուլուչյանը ծնվել է 1925–ին Դիարբեքիրի Դիջլեյի շրջանում ապրող հայ ընտանիքում, այնուհետ ընտանիքը տեղափոխվել է Դիարբեքիրի հայերով բնակեցված Հանչեփեք թաղամաս։ Իսկ դպրոցն ավարտելուց հետո արդեն Ստամբուլում է ապրել, որտեղ էլ սկսվել է նրա ակտիվ դերասանական կյանքը։

Նա նկարահանվել է ավելի քան 300 ֆիլմներում եւ սերիալներում, սիրվել հանդիսատեսի կողմից որպես հումրով եւ ինտելեկտուալ դերասան։