• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հունաստանում մեկ օրում անտառային հրդեհների 93 օջախ է առաջացել

Հունաստանում մեկ օրում անտառային հրդեհների ավելի քան 90 նոր օջախ է առաջացել հիմնականում շոգ եղանակի եւ ուժեղ քամու պատճառով: Այս մասին հայտարարել է հրշեջ ծառայության մամուլի ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը։

«Վերջին մեկ օրում գրանցվել է 93 նոր բնական հրդեհ։ Նրանց մեծ մասը միանգամից մարվել է»,-ասել է Արտոպիոսը։

Հունաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս քաղաքի մոտակայքում եւ Դադիաս անտառում բռնկված հրդեհները մարում են 241 հրշեջներ։ Օդից նրանց օգնություն են ցուցաբերում յոթ ինքնաթիռ եւ նույնքան ուղղաթիռ։