• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող ուսանողի

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունը:

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, մեկնում էր Երևան՝ ուսումը շարունակելու նպատակով:

«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին, Ադրբեջանն առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից ևս մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով մինչ օրս գտնվում է գերության մեջ։