• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել Շառլ Ազնավուրի քանդակի նախագիծը

«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել հերթական նախագիծը. մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին: 

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը: Հարթակում առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում: