• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ Բաքվի մեղադրանքները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին կրակել են սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ: