• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Արգելվել է ՀՀ ներմուծել որոշ վտանգավոր սննդամթերք

Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել որոշ վտանգավոր սննդամթերք: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, արգելվել է ներմուծել  Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով, Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։

Փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել Վրաստանից (ծագման երկիրը՝ Ֆրանսիա)  կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար՝ 15 կգ։