• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ԼՂ շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են․ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները,  տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ։