• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Չինական Alibaba-ն 2 մլրդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում

Ինտերնետային տիրությում վաճառք իրականացնող Չինական «Alibaba group» ընկերությունը առաջիկայում պլանավորում է խոշոր ներդրում կատարել Թուրքիայում: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի, սեպտեմբերի 16-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է ընկերության նախագահ Մայքլ Էվանսը:

«Ապագայում պլանավորում ենք 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրում կատարել»:

Սակայն ներդրումների համար հստակ ժամանակահատված այդպես էլ չի նշվել:

Ըստ Էվանսի՝ «Alibaba group»-ը արդեն իսկ շուրջ 1.4 մլրդ դոլարի ներդրում է կատարել Թուրքիայում՝ ինտերնետային տիրությում վաճառք իրականացնող թուրքական «Tredyol.com» կայքի միջոցով:

Նշենք, որ չինական ընկերությունը թուրքական «Tredyol» ընկերությունում ներդրումներ անելու որոշում էր կայացրել 2018-ին:

Tredyol-ի կողմից գործարար աշխարհի լուսաբանմամբ զբաղվող ամերիկյան Bloomberg թերթին փոխանցված տվյալների համաձայն՝ թուրքական ընկերության 76.1 տոկոսը պատկանում է «Alibaba group»-ին: