• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ. վարչապետ

Որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 22-ին հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ:

Այդ մասին սեպտեմբերի 22-ի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը:

«Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ»,-ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ այս պահի իրագործման համար կան որոշակի պայմանավորվածություններ:

«Սակայն չեմ կարող վստահաբար ասել՝ կմեկնարկե՞ն այդ պայմանավորվածությունները, թե ոչ»: