• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նորիկ Էհտիբարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ):

Մասնավորապես՝  

– սննդի կառույցի սարքավորումներն ու գործիքները չեն գտնվում նորոգ վիճակում, ենթարկված չեն պատշաճ մաքրման և ախտահանման,

–  սննդի կառույցի պատերն ու առաստաղը չունեն հարթ մակերես, չի կանխարգելվում կեղտի կուտակումը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: