• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Իտալիայի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերն այցելել են «Եռաբլուր» պանթեոն

Այսօր՝ նոյեմբերի 9-ին,  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն եւ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նշենք, որ մինչ այդ իտալացի զինվորականը հանդիպել է պաշտպանության նխարար Սուրեն Պապիկյանի հետ: Նրանք քննարկել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։