• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում

Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ Երբ համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, ապա ժամանակին կհայտարարենք այդ մասին», – լրագրողներին ասել է Գալուզինը։