• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ԵԱՏՄ-ում գործազրկությունը կրճատվել է 14,2%-ով

ԱՏՄ պետություններում բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազրկության թիվը 2023 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 14,2%-ով։

Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը` գրանցված գործազուրկների թիվը 867 հազար է։

Ներկա պահին գործազուրկների թիվը ընդհանուր աշխատուժի 0,9%–ն է կազմում։
2022 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 1,1%։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։