• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

2024-ի կապիտալ ծախսերի 41 տոկոսը կուղղվի պաշտպանությանը

Հայաստանի իշխանությունները 2024թ. կապիտալ ծախսերի 41 տոկոսը կուղղեն պաշտպանության ոլորտի աջակցմանը։ Այս մասին նշվել է հանրապետության 2024թ. պետբյուջեի նախագծում, որը խորհրդարանական հերթական քառօրյայի ընթացքում ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը։

2024թ. կապիտալ ծախսերը կավելանան եւ կկազմեն 710 մլրդ դրամ։ Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 555 մլրդ դրամ, դա 7 տոկոսով ավելին է, քան 2023թ.։ Պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ 5,3 տոկոսը։