• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ադրբեջանի դիվերսիայի հետևանքով վիրավորցած ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի մարտի 5-ի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում։

Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։