• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ադրբեջանում արգելափակել են կրիպտոյի 2 բորսաների հասանելիությունը

Ադրբեջանում արգելափակվել է OKX եւ ByBit կրիպտոարժույթի բորսաների հասանելիությունը։

«Օրենսդրության պահանջներին համապատասխան, OKX եւ ByBit կրիպտոարժոույթի բորսաների հասանելիությունը սահմանափակված է ազգային մակարդակով: Դրա պատճառը փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համապատասխան պահանջների խախտումն է»,- ասվում է Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Փետրվարի 21-ից Ադրբեջանում դադարել են գործել OKX եւ ByBit կրիպտոարժույթի բորսաների կայքերը եւ բջջային հավելվածները։